Մուլտի սպլիտ համակարգ

Multi-Split-ը վերջին սերնդի կլիմայական համակարգ է, որը թույլ է տալիս ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը օֆիսային, հյուրանոցային, ռեստորանային և նմանատիպ տարածքներում: Սարքավորման ընտրության հարցում մասնագետին դիմելը պարտադիր է,քանի որ առավելագույն ջերմաէֆեկտիվություն և նվազագույն էլ. Էներգիայի ծախս ստանալու համար պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ ինչպիսիք են՝ տարածքի չափսերը, դիրքը, պատուհանների մեծությունը, մարդկանց քանակը, տեխնիկայի քանակը, ջերմային կորուստները և այլն: Multi-Split համակարգը բավականին հեշտ է մոնտաժել: Ներքին և արտաքին բլոկները կոմպակտ չափերի են և անաղմուկ:

Արտաքին բլոկերը ունեն հովացման և տաքացման 4-14 կվտ արտադրողականություն և 2-8 ներքին բլոկ միացնելու հնարավորություն, ինչը թույ է տալիս ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը 40-200քմ տարածք ունեցող օբյեկտում: Ներքին բլոկերը ունեն 2-7 կվտ հզորություն: Առանձնանում են յուրահատուկ դիզայնով, ինչպես նաև բավականին անաղմուկ են: Ներքին բլոկերը հնարավոր է կառավարել ինչպես առանձին վահանակով,այնպես էլ ընդհանուր կենտրոնական կառավարման վահանակով:

Կարդալ մանրամասն