ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Կլիմա Կոնտրոլ» ֆիրման գործում է Հայաստանի շուկայում 1997 թվականից: Զբաղվում է օդորակիչների ներկրման,տեղադրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներով: Կլիմա Կոնտրոլ ֆիրմայի մշտական և պայմանագրային աշխատակիցները օդորակիչների լավագույն մասնագետներն են Հայաստանում, որոնք ունեն 20 տարվա անգնահատելի փորձ: Մեր մասնագետների կողմից իրականացվել են բազմաթիվ օբյեկտների օդակարգավորման աշխատանքներ: «Կլիմա Կոնտրոլ» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանում Ճապոնական աշխարհահռչակ FUJITSU GENERAL LTD և Չինական MDV ֆիրմաների ներկայացուցիչը: Մենք Հայաստանյան շուկայում մատակարարում ենք նաև համաշխարային համբավ և ճանաչում ունեցող LENNOX, KDK, CLINT,TRAIN ֆիրմաների արտադրանքները:

«Կլիմա Կոնտրոլ» կազմակերպությունը 2013թ.-ից աշխատում է Գերմանական CASADA և Հարավ Կորեական DWZONE MEDICAL ֆիրմաների առողջության և գեղեցկության համար նախատեսված մերսման սարքավորումների վաճառքով, որոնք նախատեսված են ոչ միայն մարմնի տարբեր մասերի, ոտքերի թաթերից մինչև գլխի, այնպես էլ ամբողջ մարմնի համալիր մերսման համար: Սարքավորումները ապահովում են առողջության ,կյանքի որակի բարելավում, բերելով հարմարավետություն և նոր հնարավորություններ: